Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է

90-ականներից ճապոնական Mitsubishi ընկերությունը հինգ տարին մեկ փոխում է Եվրոպայում հայտնի Lancer մոդելի սերունդները, սակայն մոդելի վերջին տարբերակը հավաքման գծում կգործի մինչև 2014 թվականը: Այս մասին հայտնում է Avtoport.ua-ն։
«Եվրոպայում տարածված մոդելի նոր տարբերակը ավտոարտադրողը շուկա կհանի մոտավորապես 2014 թվականին»,- գրում է թերթը։
Mitsubishi-ի արտադրանքի մենեջեր Ջեյմս Թոլն ասել է, որ հաջորդ սերնդի Lancer-ի մշակումը հետաձգվում է բազմաթիվ պատճառներով, ներառյալ Mitsubishi-ի ֆինանսական դժվարությունները:
Ապրանքանիշի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը մտադիր է իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնել քրոսովերների զարգացման վրա, որոնց շուկան վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակել է աճել։
Mitsubishi Lancer-ը կհամալրվի ոչ միայն ներքին այրման շարժիչներով, այլ, հավանաբար, նաև հիբրիդային էլեկտրակայանով, որի մարտկոցները հնարավոր կլինի լիցքավորել ցանցից։
Նորույթը կստանա նաև նորարարական լիաքարշակ S-WAC համակարգ, որը վարորդին թույլ կտա իրեն ավելի վստահ զգալ ցանկացած ճանապարհի վրա և եղանակային բոլոր պայմաններում։
Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի կոնցեպտ տարբերակը հանրությանը կցուցադրվի 2013 թվականի վերջին Տոկիոյի ավտոշոուի շրջանակներում։

Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է
Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է
Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է
Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է Նոր սերնդի Mitsubishi Lancer-ի պրեմիերան հետաձգվել է



Home | Articles

April 20, 2026 01:00:24 +0300 GMT
0.010 sec.

Free Web Hosting