Mazda-ն Հյուսիսային Ամերիկայից հետ է կանչում ավելի քան 35,000 ավտոմեքենա: Պատճառը ոչ թե շարժիչի անսարքությունն էր, ոչ թե վարորդին խանգարող գորգերը, այլ դեղնագլուխ սարդերը, որոնք համարում էին, որ իրենց համար լավագույն տունը կարող է դառնալ միայն Mazda6 մեքենան։ Ընտրելով ճիշտ մոդելը՝ սարդը մտնում է մեքենա և իր ցանցը հյուսում վառելիքի բաքի օդափոխիչի խողովակում։ Դա, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի և ավտոմեքենայի բռնկման: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ինժեներները բախվում են այս խնդրին. 2009 թվականից ի վեր դեղնագլուխ սարդերը հարձակվում են ճապոնական մեքենաների վրա։
Mazda-ի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջերեմի Բարնսը չի կարողանում բացատրել, թե ինչու են սարդերն այսպես վարվում։ Զարմանալի է այն փաստը, որ միայն դեղնագլուխ սարդերն են անախորժություններ առաջացնում մեքենաների տերերի համար։ «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ սարդերը սիրում են Zoom-Zoom մեքենաներ վարել», - ասել է Բարնսը հարցազրույցներից մեկում։
Քարոզարշավի մեկնարկից հետո PETA-ն (People for the Ethical Treatment of Animals) հայտարարեց, որ պատրաստ է որպես նվիրատվություն ընդունել դեղնագլուխ սարդի կողմից հետ կանչված մեքենան։ Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ ճապոնական մեքենաների տերերը պետք է այնպես անեն, որ սարդերը չկորցնեն իրենց տները Mazda-ի ինժեներների «բարբարոսական» գործողությունների արդյունքում։




Home | Articles
April 20, 2026 01:00:35 +0300 GMT
0.006 sec.